top of page

Մեքսիկայում առաջին կին նախագահի ընտրվելուց ժամեր անց կին քաղաքապետ է սպանվել

  • Writer: 24timeam
    24timeam
  • Jun 5, 2024
  • 1 min read

Մեքսիկայում դեռ չէին մարել երկրի պատմության մեջ առաջին անգամ կին նախագահ ընտրվելու վերաբերյալ քննարկումները, երբ երկրի արևմտյան հատվածում գտնվող Քոթիջա քաղաքի կին քաղաքապետը սպանվեց։

CNN-ը գրում է, որ Յոլանդա Սանչես Ֆիգերոան մահացու հարձակման է ենթարկվել, երբ իր թիկնապահի հետ  մարզադահլիճից վերադառնում էր տուն։ Նրանց վրա կրակել են սպիտակ ֆուրգոնում գտնվող մարդիկ, ասվում է նահանգի գլխավոր դատախազի հայտարարության մեջ:Նրանք երկուսն էլ տեղափոխվել են հիվանդանոց, սակայն նրանց կյանքը փրկել չի հաջոցվել։ Իրականացվում է քննություն։Աղբյուրը հիշեցնում է, որ Սանչես Ֆիգերոան մոտ մեկ տարի առաջ՝  2023 թվականի սեպտեմբերին Զապոպան քաղաքում առևանգվել էր,  երեք օր անց նրան ազատ էին արձակվել։ Այդ գործով երեք տղամարդ է կալանավորվել, նրանց մեղադրանք են առաջադրել։Մեքսիկայում սպանությունների մակարդակը ամենաբարձրերից մեկն է աշխարհում։ Այս երկիրը շարունակում է մնալ վտանգավոր վայր կանանց համար, վիճակագրությունը ցույց է տալիս, որ ամեն օր մոտ 10 կին է սպանվում:

Ավելի քան 100.000 մարդոի ճակատագիր անհայտ է, նրանք չկան։  անհայտ կորած է մնում երկրում՝ առանց նրանց ճակատագրի բացատրության։ Mexico Evalua վերլուծական կենտրոնի տվյալներով՝ 2022 թվականին երկրում  հանցագործությունների շուրջ 95%-ը մնացել է չբացահայտված։

1/2076
bottom of page