top of page

Անտոնիո Կոնտեն՝ Նապոլիի գլխավոր մարզիչ․ պաշտոնական

Իտալական «Նապոլին» իր պաշտոնական կայքում հայտարարել է Անտոնիո Կոնտեին թիմի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Կողմերի միջև պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականը։

54-ամյա մասնագետի վերջին աշխատավայրը եղել է Լոնդոնի «Տոտենհեմը», որը նա գլխավորել է 2021- 2023 թվականներին։

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ «Նապոլին» պատրաստ է ամռանը 230 միլիոն եվրո հատկացնել Կոնտեին տրանսֆերների համար, եթե նա նշանակվի։

Հաղորդվում էր նաև, որ ակումբի հետ Կոնտեի պայմանագիրը չի նախատեսում փոխհատուցում մարզչին համագործակցության վաղաժամկետ դադարեցման դեպքում։

Հիշեցնենք, որ 2023/2024 մրցաշրջանի վերջում «Նապոլին» 38 հանդիպում է անցկացրել իտալական Ա Սերիայում, վաստակել 53 միավոր և զբաղեցրել ազգային առաջնության մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականը։

1/2015
bottom of page