top of page

Գալստանյանն ասում է՝ Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել. Հովհաննիսյանը գաղտնալսումից հատված է հրապարակել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 10
  • 1 min read
ree

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը սոցցանցի իր էջում գաղտնալսումներից մի հատված է հրապարակել, որում Գալստանյանը հստակեցնում է, թե ՀՅԴ-ն քանի մարդ է ներգրավելու իրենց գործողությունների մեջ:


«Սա հատված է գաղտնալսումից, որտեղ սրբապիղծ Գալստանյանը ասում է, որ դաշնակցական Իշխան Սաղաթելյանը 1200 դաշնակցական է խոստացել, որոնցից 60 խումբ կարելի է ձևավորել:

Սրանք, ըստ ամենայնի, հենց այն հարվածային խմբերն են, որոնք պետք է մեքենաներ այրեին, անվադողեր ճղեին ատղիկներով, անցումներում հրդեհներ կազմակերպեին ու մարդկանց պատերի տակ գյուլլեին:


Ասել է թե, կազմակերպվելիք ահաբեկչական ակտ կորիզը հենց դաշնակները պետք է լինեին:


Ու այսքանից հետո որևէ մեկի մոտ հարց կա՞ իրավապահների գործողությունների հետ կապված:


Սրանք, փաստորեն, նկուղներում և անգամ եկեղեցիներում Նաիրի Հունանյաններ էին բուծում»:

 
 
1/2547
bottom of page