Սոչիում երկրաշարժ է տեղի ունեցել

Շաբաթ օրը Սոչիում երկրաշաժ է տեղի ունեցել, տուժածներ եւ ավերածություններ չկան, լրագրողներին տեղեկացրել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ ԳՎ մամուլի ծառայությունում, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստին»։
Սոչիի սեյսմոլոգիական կայանի ղեկավար ԵլենաԿարպովիչը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է վերջին միքանի ժամում տեղի ունեցած 3,5 մագնիտուդովերկրաշարժի մասին։ Այն ոչ մի պատահար չիառաջացրել, պարզաբանել են ԱԻՆ տարածքայինգլխավոր վարչությունում։
«Շաբաթ օրը Սոչի առողջարանային քաղաքիմունիցիպալ շրջանը 5 կիլոմետր խորությամբ 3,5 մագնիտուդով սեյսմիկ ցնցում է գրանցել Ռիխտերիսանդղակով 2 բալ ինտենսիվությամբ։ Բնակչությանկողմից բողոքներ չեն եղել։ Ենթակառուցվածքները եւկենսապահովման միջոցներն աշխատում ենբնականոն, զոհեր եւ վիրավորներ չկան»,- ասել ենփրկարարները։
Կարպովիչի տվյալներով՝ նման երկրաշարժերը ոչ այլ ինչ են, եթե ոչ կովկասյան երիտասարդ լեռների աճի հետեւանք, սա սովորական երեւույթ է Սոչիի համար, որը գտնվում է սեյսմիկ ռիսկի գոտում։ Սեյսմոլոգը նաեւ նշել է, որ հանգստավայրում նմանատիպ ցնցումներ լինում են տարին մի քանի անգամ։