Ողբերգական դեպք՝ Գորիսում, սահելիս անչափահասները բախվել են արգելապատնեշի, 17-ամյա տղա է մաhացել, պայքարում են մյուսի կյանքի համար․
- Elen Hovsepyan

- 17 hours ago
- 1 min read

Ողբերգական դեպք՝ Գորիսում, սահելիս անչափահասները բախվել են արգելապատնեշի, 17-ամյա տղա է մաhացել, պայքարում են մյուսի կյանքի համար․ Shamshyan
Հունվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 23:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ 2 երեխա մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գորիս» բժշկական կենտրոն։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորներն ի վիճակի չեն կատարվածի մասին տեղեկատվություն տալու, քանի որ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում։
Ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ վիրավորները Սյունիքի մարզի բնակիչներ 17-ամյա Գուրգեն Գ.-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ներքին արյունահոսություն, պոլիտրավմա, փակ գանգուղեղային տրավմա» ախտորոշմամբ, և 17-ամյա Արմեն Յ.-ն, ով հիվանդանոց է տեղափոխվել «պոլիտրավմա, կոնքոսկրի կոտրվածք» ախտորոշմամբ։




















