«Միլիարդներ ու խաղաղություն խոստանալով՝ Հայաստանը դարձնելու են Սոմալի»․ Արթուր Դանիելյան
- 9 hours ago
- 1 min read

«Ադեկվատ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Աջափնյակում մի քանի տասնյակ երիտասարդ իրար հետ վիճել են, որի արդյունքում 10-ից ավել վիրավոր կա, զոհ կա ու շատ ծանր վիճակում գտնվող տղաներ...
Սա կոչվում է խաղաղություն: Երբ ուժայինների հիմնական առաքելությունը քաղաքական ռեպրեսիաներն են, իսկ իշխանությունը միտումնավոր կազմաքանդում է հասարակության բարոյական ողնաշարը, հետևանքը միշտ սա է...
Միլիարդներ ու խաղաղություն խոստանալով՝ Հայաստանը դարձնելու են Սոմալի: Էս երկիրը ո՛չ սահման է ունենալու, ո՛չ էլ պետություն առհասարակ»:




















