«Իրանը և ԱՄՆ-ն կաշխատեն հնարավոր համաձայնագրի տեքստի վրա». Արաղչի
- 3 hours ago
- 1 min read

Իրանը և ԱՄՆ-ն կաշխատեն միջուկային հնարավոր համաձայնագրի տեքստի վրա, ապա կորոշեն բանակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Ժամանակը դեռևս որոշված չէ։ Մենք համաձայնության եկանք, որ կողմերը կաշխատեն հնարավոր համաձայնագրի տեքստի վրա, այնուհետև կփոխանակենք այդ տեքստերը, և այնուհետև կորոշենք բանակցությունների երրորդ փուլի ամսաթիվը»,- ասել է նա իրանական հեռուստատեսությամբ՝ Ժնևում ԱՄՆ-ի հետ բանակցություններից հետո։




















