Հրդեհ է բռնկվել ուղևորատար ինքնաթիռում
- Jul 27, 2025
- 1 min read

Դենվերի միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել American Airlines ավիաընկերության Boeing 737 Max ուղևորատար ինքնաթիռում։ Ինքնաթիռում եղել է անձնակազմի 6 անդամ և 173 ուղևոր։ Բոլորը տարհանվել են։ 6 մարդ ստացել է վնասվածքներ։ Արտակարգ իրավիճակի պատճառով օդանավակայանում 87 չվերթ է հետաձգվել:




















