Search
Ինչպե՞ս է իրեն զգում երեկ վթարի ենթարկված ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը
- Elen Hovsepyan
- Feb 21
- 1 min read

Երեկ երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին սպասարկող ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել Սարի Թաղի թիվ 70 դպրոցի հարևանությամբ:
Ինչպես MediaHub-ը ավելի վաղ գրել էր՝ վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը տեղափոխվել են հիվանդանոց։
Դեսպանությունը դեպքից որոշ ժամանակ անց տեղեկացրեց, որ դեսպանն ու վարորդը թեթև վնասվածքներ են ստացել, նրանց տրամադրվել է բժշկական օգնություն, առողջությանը ոչինչ չի սպառնում:
MediaHub-ի հարցին ի պատասխան, թե ինչպե՞ս է իրեն զգում դեսպանը, արդյո՞ք նա արդեն դուրս է գրվել հիվանդանոցից, ՀՀ-ում ՌԴ դեսպանության խոսնակը նշեց՝ պաշտոնական հաղորդագրությանը, որ տարածվել է երեկ երեկոյան, ավելացնելու ոչինչ չունեն:
«Մեր մեկնաբանությունը դա է»,- նշեց նա: