top of page

«Վագներ»-ի ապստամբությունից հետո իշխանությունների նկատմամբ անվստահությունը Ռուսաստանում հասել է առավելագույնին

Ուկրաինական բանակի ներխուժումը Կուրսկի մարզ հանգեցրեց Ռուսաստանի քաղաքացիների շրջանում իշխանությունների նկատմամբ վստահության նվազմանը։

Ըստ «Հասարակական կարծիք» հիմնադրամի հարցման արդյունքների՝ օգոստոսի 11-ի դրությամբ ռուսաստանցիների 25%-ը հայտարարել է, որ ՌԴ  իշխանությունների գործողություններն իրենց «վրդովմունք» են առաջացնում։

Դժգոհության մակարդակը «Վագներ»-ի ապստամբությունից հետո հասել է ռեկորդային մակարդակի՝ 26%։

Մեկ շաբաթվա ընթացքում իշխանությունների գործողություններից վրդովվածների մասնաբաժինը աճել է 7 տոկոսային կետով։

Եվ, ըստ «Հասարակական կարծիք» հիմնադրամի՝ այս ցատկը ռեկորդային է դարձել 2022 թվականի աշնանից ի վեր, երբ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց 1940-ականներից ի վեր առաջին զանգվածային զորահավաքի մասին։ Այդ ժամանակ իշխանություններից «դժգոհողների» մասնաբաժինը երեք շաբաթվա ընթացքում 21%-ից հասավ 31%-ի։

1/1970
bottom of page