«Որևէ քաղաքական բաղադրիչ չկա, իրավական պրոցեսներ են»․ նախարարը՝ Առուշանյանի գործի մասին
«Կա դատարանի վճիռ, որտեղ հստակ գրված է, որ Առուշանյանը չպետք է լինի քաղաքապետ։ Այստեղ 2 տարբերակ կա՝ կա՛մ հրաժարական է տալիս մեր հարգարժան քաղաքապետը, կա՛մ ավագանին, իմ կարծիքով, լիազորություն ունի այդ հիմքով անվստահություն հայտնելու»,-լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը․ «Ես այսօր ունեմ բոլոր ապացույցները, որ այստեղ որևէ քաղաքական կոմպոնենտ չկա, սովորական իրավական պրոցեսներ են։ Պրոբացիայի ծառայությունն իր ֆունկցիան է անում, պարոն Առուշանյանը, փաստաբանների հետ, իր իրավունքներն է պաշտպանում, ավագանին իր որոշումներն է ընդունում․ նորմալ իրավական պրոցեսներ են, որտեղ ոչինչ կանխորոշված չէ»,-ասաց նախարարը։