top of page

«ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթվա սկզբին». Թրամփ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 42 minutes ago
  • 1 min read

ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները լավ են ընթացել, և կողմերը ավելի մոտ են համաձայնագրի կնքմանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Շատ լավ բանակցություններ են ընթանում։ Կարծում եմ՝ այսօր Իրանի հետ լավ արդյունքներ ունենք։ Մենք կրկին կհանդիպենք հաջորդ շաբաթվա սկզբին։ <...> Նրանք շատ ավելի պատրաստ են գործել, քան մեկուկես տարի առաջ, կամ նույնիսկ մեկ տարի առաջ», - լրագրողներին ասել է նա։

Բանակցությունները տեղի են ունեցել Օմանի մայրաքաղաք Մասկատում: Ինչպես հայտնել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, որը գլխավորել է իրանական պատվիրակությունը, կողմերը համաձայնել են շարունակել երկխոսությունը, սակայն նախ խորհրդակցություններ կանցկացնեն իրենց մայրաքաղաքներում:

Ամերիկացիներին ներկայացնում էր ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթկոֆը։

 
 
bottom of page