top of page

Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հենց ԱԺ-ի հարց ու պատասխանը. Քրիստինե Վարդանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 11 minutes ago
  • 1 min read

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է.

«Պարզվում է՝ Նոր Նորքի արդեն նախկին տխրահռչակ թաղապետը խիստ նեղվել է ԱԺ֊ում իր վարքագծի վերաբերյալ հնչեցրած հարցերից։

Իր հրաժարականի չափազանց վատ տեքստում նա, փաստորեն, խոստովանում է, որ հրաժարականի պատճառ հանդիսացել է հենց ԱԺ-ում վերջին քառօրյայի ընթացքում տեղի ունեցած հարց ու պատասխանը և դրան հաջորդած հանրային արձագանքը։

Արամ Սարգսյանի կուսակիցը Արամ Սարգսյանի կուսակից չէր լինի, եթե անգամ հրաժարականի տեքստը չհամեմեր սպառնալիքներով, սակայան կարծում եմ, ավելի կարևոր է արձանագրել, որ ընդդիմությանն այս դրվագում հաջողվեց հանրային հնչեղություն հաղորդել անընդունելի վարքագծի դրսևորմանը, որին հաջորդեց ստիպված պաշտոնանկությունը։

1/2125
bottom of page