top of page

Բացահայտվել են դդմի սերմերի յուրահատուկ հատկությունները

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 2, 2024
  • 1 min read
ree

Նախուտեստները պետք է լինեն սննդարար և պարունակեն մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր: Ուստի նման ճաշերի համար արժե ընտրել ամենաառողջարար մթերքները։ Դիետոլոգ Դարիա Ռուսակովայի կարծիքով՝ խորտիկների համար ամենահարմար սնունդը դդմի սերմերն են։ Դրանք պարունակում են բազմաթիվ օգտակար նյութեր՝ ոչ միայն վիտամիններ և հանքանյութեր, այլ նաև հակաօքսիդանտներ։ Բացի այդ, դդմի սերմերը առողջ ճարպերի, մագնեզիումի և ցինկի հիանալի աղբյուր են։

Այս բոլոր սննդային տարրերը օգնում են վերահսկել ախորժակը, ամրապնդել իմունային համակարգը, բարելավել սրտի աշխատանքը և աջակցել ստամոքս-աղիքային տրակտի առողջությանը, ընդգծել է Դարիա Ռուսակովան: Միաժամանակ շատ կարեւոր է հետեւել կերած դդմի սերմերի քանակին, զգուշացրել է սննդաբանը։ Նույնիսկ առողջ ճարպերը, չարաշահման դեպքում, հանգեցնում են քաշի հետ կապված խնդիրների, և դուք հեշտությամբ կարող եք գիրանալ:

Բացի այդ, հավելել է դիետոլոգը, դդմի սերմերը կարող են հրահրել աղիքային որոշ հիվանդություններ։

1/2455
bottom of page