top of page

Գորիսում դպրոցի աշակերտ է մահացել

Jan 19
1 min read


Գորիսի Ա.Բակունցի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի ֆեյսբուքյան էջը հայտնում է դպրոցի աշակերտ Գուրգեն Կարենի Գրիգորյանի մահվան մասին։

 

«Խորը ցավով ու սրտի կսկիծով հայտնում ենք, որ կյանքից անժամանակ հեռացել է մեր դպրոցի աշակերտ Գուրգեն Կարենի Գրիգորյանը։


 

Մի լուսավոր ժպիտ, մի չավարտված երազ, մի կյանք՝ կիսատ մնացած…


 

Այս անդառնալի կորստի պահին մեր մտքերն ու աղոթքները նրա ընտանիքի, հարազատների և ընկերների հետ են։


 

Թո'ղ նրա հիշատակը ապրի մեր սրտերում՝ որպես լույս, որ երբեք չի մարում։


 

Խաղաղություն նրա հոգուն»,– ասված է հաղորդագրության մեջ։

 
 
1/3083
bottom of page