top of page

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը

Sep 7, 2024
1 min read

Հայաստանը Թուրքիային է փոխանցել Անիի կամրջի վերականգնման իր տարբերակը։ Այս մասին SputnikԱրմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։

«Հայաստանը Թուրքիային է փոխանցել պատմական Անիի կամրջի վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ արձանագրության նախագծի` Հայաստանի խմբագրությամբ տարբերակը»,– ասված է հարցման պատասխանում։

Ի դեպ, Թուրքիան Հայաստանին էր փոխանցել կամրջի վերականգնման իր տարբերակը 2024 թվականի փետրվարին։

Հիշեցնենք՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը 2023թ.փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը։

1/3083
bottom of page