top of page

«Ադրբեջանում էլ են ուրախանո՞ւմ ու ասում, թե մենք պատժվում ենք». Նաիրի Հոխիկյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 19 hours ago
  • 1 min read

Լրագորող Նաիրի Հոխիկյանը գրել է. «Օրեր առաջ, երբ Բաքվում հորդառատ անձրևներ ու փոթորիկներ էին, Հայաստանում բազմաթիվ մարդիկ ուրախանում էին, թե թշնամին պատժվում է Արցախի համար։ Ոմանց առաջարկեցի բնության տարերքից չսպասել այն, ինչ մենք պետք է անենք, արդյունք չտվեց։ Օրեր շարունակ խրախճանք էր հայկական մեդիա հանրության մեջ։


Վերջին արդեն քանի օր է, Հայաստանում են լինում հորդառատ անձրևներ և փոթորիկներ, Երևանի, Էջմիածնի և մյուս խոշոր քաղաքների փողոցները պարբերաբար վերածվում են մեծ գետերի, քամին տապալում է ծառեր, քանդում տանիքներ։


Հետաքրքիր է, Ադրբեջանում էլ են ուրախանո՞ւմ ու ասում, թե մենք պատժվում ենք։


Առաջարկում եմ ավելի լրջախոհ լինել ու էժանագին բաների հետևից չընկնել։


Հայաստանի ամբողջ տարածքում առաջիկա օրերին վատ եղանակ է լինելու»։

1/2112
bottom of page