top of page

Փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար վտանգավոր է. Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կենտրոնանան տնտեսական համագործակցություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 30
  • 1 min read
ree

Ես իրատեսական չեմ համարում փախստականների վերադարձը Լեռնային Ղարաբաղ, ավելին կարևոր եմ համարում, մարդկանց ազնիվ այդ մասին ասելը, որովհետև մարդիկ պետք է իրենց հեռանկարն ու պլանները կառուցեն: Այս մասին ԵԽԽՎ-ում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանը վտանգավոր համարեց ընդհանրապես բոլոր փախստականների վերադարձի թեման խաղաղության գործընթացի համար:

«Որովհետև կլոնֆլիկտները՝ այդ թվում Ղարաբաղի կոնֆլիկտը, սկսվել է հումանիտար պարզ հարցերի արծարծմամբ և վերաճել է բոլորիս հայտնի երկարատև կոնֆլիկտի: Իմ ընկալումն այն է, որ Հայաստանն ու Արդբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, սահմանների անխախտելիությունը Ալմա Աթայի հռչակագրի հիման վրա և պետք է կենտրոնանալ այս բանաձևն իրականացնելու վրա:

Առաջիկա տասնամյակներում Հայաստանն ու Ադրբեջանը պետք է պարզապես հանգիստ թողնեն իրար և պետք է կենտրոնանան տնտեսական համագործակություն և քայլ առ քայլ երկխոսություն կառուցելու վրա: Իսկ Ղարաբաղի մեր հայրենակիցները պետք է տնավորվեն ՀՀ-ում և որպես ՀՀ քաղաքացի ապրեն, ստեղծագործեն, իրենց բարեկցությունը կառուցեն ՀՀ-ում: Սա է մեր ռազմավարությունը»,- ասաց Փաշինյանը:

 
 
1/2542
bottom of page