«Տեսել եմ կադրերը. անվտանգության գործառույթ ունեցող մարմինների աշխատանքը չեմ մեկնաբանում». Դավիթ Խուդաթյան
- Elen Hovsepyan

- Oct 28
- 1 min read

«Ձեզ ծանո՞թ են այն կադրերը, որում ակտիվիստի բերանը փակելով դուրս են բերում Հովհաննավանքից»,- ճեպազրույցի ժամանակ հարց ուղղվեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանին: «Ես Հովհաննավանքում չեմ եղել, եղել եմ Վաղարշապատում, մասնակցել եմ Արգիշտի Մեխակյանի քարոզարշավին: Կադրերը տեսել եմ, բայց անվտանգության գործառույթ ունեցող մարմինների աշխատանքը չեմ ցանկանում մեկնաբանել, որովհետև իրենց աշխատանքի ամբողջական ծավալին և գործառույթներին տեղյակ չեմ: Հարցի մեկնաբանությունը իմ տիրույթում չի»,- ասել է նա:




















