2018-ին ԱԱԾ հետախուզական-օպերատիվ տվյալներով Սեդրակ Քոչարյանին պատկանող անծայրածիր ունեցվածքը
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 4 min read
Հանուն Հանրապետության կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սեդրակ Քոչարյանի անծայրածիր ունեցվածքը․
2018-ին ԱԱԾ հետախուզական-օպերատիվ տվյալներով
Սեդրակ Ռոբերտի Քոչարյանին է պատկանում՝
Ք․ Երևան, Պարոնյան փող․ 8 շենքի թիվ 1, 3, 4, 5, 6 և 7 հասարակական օգտագործման, ընդհանուր 600.29 քմ․ մակերեսով տարածքները (տրված են վարձակալությամբ) 7 նույն շենքում գտնվող 32քմ․ ընդհանուր մակերեսով թիվ 10 և 11 ավտոկայանատեղիները։ Ս․ Քոչարյանը վերոնշյալ անշարժ գույքերը ձեռք է բերել 2006թվականին կառուցապատող «Այգեձոր» ՍՊԸ-ից` 144մլն․ 741 հազար դրամ գումարով։
Վերոնշյալ ժամանակահատվածում Երևանի կենտրոն համայնքում անշարժ գույքի 1քմ․-ի միջին արժեքը կազմել է 1մլն․46 հազար դրամ, սակայն Ս․ Քոչարյանը նշված գույքերի 1քմ․ ձեռք է բերել 228000 դրամ գումարով։
Ստուգմամբ պարզվել է, որ «Այգեձոր» ՍՊԸ-ն հիմնադրվել է 26.04.1996թ․, հիմնադիրներն են ամուսիններ՝ Արամային Որսկանյանը և Գայանե Որսկանյանը։ Ա․ Որսկանյանը 1999-2008թթ․ զբաղեցրել է Ռոբերտ Քոչարյանի կառավարական ամառանոցի տնօրենի պաշտոնը։ Ըստ մամուլի հրապարակումների, Ա․ Որսկանյանը հանդիսանում է Ռ․ Քոչարյանի մերձավորը և գործընկերը։
-ք․ Երևան, Թումանյան փող․ 41 շենքի, թիվ 22 հասարակական տարածքը, որը կազմում է 111,3քմ։ Գույքը ձեռք է բերել «Շահումյան հայր և որդիներ» ՍՊԸ-ից` 2014թ․-ին, 32 միլիոն 669 հազար դրամ արժեքով։ Նշված ժամանակահատվածում ք․ Երևանի կենտրոն համայնքում անշարժ գույքի մեկ քառակուսի մետրի միջին արժեքը կազմել է 1 միլիոն 46 հազար դրամ, սակայն Սեդրակ Քոչարյանը նշված գույքերի մեկ քառակուսի մետրը ձեռք է բերել 239 հազար դրամ գումարով
-13.07.2006թ․-ից հանդիսանում է «Սթրիմ Ֆորս» ՍՊԸ-ի հիմնադրիմը՝ 100 տոկոս բաժնեմասով, որը զբաղվում է հագուստի մեծածախ վաճառքով։ ՀՀ ՊԵԿ տվյալներոց, կազմակերպության իրավաբանական հասցեն է ք․ Երևան, Վազգեն Սարգսյան 10 շենք․ թիվ 89 տարածք, գրանցված է մեկ աշխատակից, 2017-ին շրջանառությունը կազմել է 5մլն․ 284 հազար դրամ գումար։
-07.10.2004թ․-ից հանդիսանում է «Երևան Տելեկոմ» ՓԲԸ-ի համահիմնադիրը 1/3 բաժնեմասով։ Ընկերությունը զբաղվել է հեռահաղորդակցության ժամանակակից ցանցերի նախագծմամբ և կառուցմամբ, ինչպես նաև հեռահաղորդակցության ոլորտի սարքերի և այլ ապրանքների ներկրմամբ և վաճառքով։ «Երևան տելեկոմ» ՓԲԸ-ն ծառայություններ է մատուցել «Բիլայն», «Փարքինգ սիթի սերվիս», «Հայփոստ», «Ամերիաբանկ», «Ղարաբաղ տելեկոմ», «Հայ բիզնես բանկ» կազմակերպություններին։ ՀՀ ՊԵԿ տվյալներով, 2011թվականից գործունեությունը ժամանակավորապես դադարեցված է։ Ընկերությանն են պատկանում ք․ Երևան, Արին-Բերդի փողոց 17ա հասցեում գտնվող հողամասը և 785քմ չափով վարչական շենքերը։
15․11․2004-ից հանդիսանում է «Ֆասթ Քարթ» ՍՊԸ-ի համահիմնադիրը/ «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոն/՝ 50 տոկոս բաժնեմասով, իսկ մյուս 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է հանդիսանում Ռ․ Քոչարյանի գործընկեր, Ա․ Որսկանյանի կինը՝ Գ․ Որսկանյանը։ Կազմակերպությունը գրանցված է ք․ Երևան, Աճառյան փողոց 35 հասցեում։ Կազմակերպությանը պատկանում են ք․ Երևան, Աճառյան և Ծարավ աղբյուր փողոցների հարող տարածքում գտնվող համալիրը՝ շինանյութերի ընդհանուր 1886քմ մակերեսով և հողամասեր՝ ընդհանուր 7․8 հա մակերեսով։
-26․11․2006թ․-ից հանդիսանում է «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 50 տոկոս բաժնեմասով, իսկ մյուս 50 տոկոս բաժնեմասի սեփականատերն է հանդիսանում է Ռ․ Քոչարյանի գործընկեր Ա․ Որսկանյանի կինը՝ Գ․ Որսկանյանը։ Կազմակերպությունը գրանցված է ք․ Երևան, Աճառյան փողոց 35/3 հասցեում/ «Փլեյ սիթի» ժամանցի կենտրոն/։ «Արթ Բիլդ» ՍՊԸ-ի գործադիր տնօրենն է հանդիսանում Տիգրան Ավանյանը։
ՀՀ ՊԵԿ տվյալներով, կազմակերպությանն է պատկանում «Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրը, որը փաստացի գործունեություն է ծավալում ՀՀ Գեղարքունիքի մարզ, Ծովագյուղ-Շորժա ճանապարհի՝ Սևանա լճի ափամերձ հատվածում։ Կազմակերպությունում գրանցված են 43 աշխատակիցներ։ 2017թ․-ին շրջանառությունը կազմել է 50մլն․ 317 հազար դրամ։
«Կապուտակ Սևան» հյուրանոցային համալիրը 04․07․2003թվականին ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության կողմից աճույդի միջոցով վաճառվել է, 83մլն․ 669 հազար դրամ գումարով, սակայն կադաստրային արժեքը կազմել է 87 մլն․ 403 հազար դրամ:
Հյուրանոցային համալիրը բաղկացած է 4798քմ մակերեսով շինությունից, 15 առաձնացված շինություններից, որոնց մակերեսը կազմում է 3741 քմ, այդ թվում ընդհանուր 880 քմ․ մակերեսով 4 առանձնացված քոթեջներ։ Հյուրանոցային համալիրին վարձակալությամբ տրամադրված հողատարածքը կազմում է 9․9 հա, սակայն ՀՀ ԿԱ անշարժ գույքի պետական կոմիտեում վարփձակալության պայմանագրի և գնի վերաբերյալ տվյալներ չկան։ Տարածքում գործում է 440քմ ընդհանուր մակերեսով քոթեջներ։
17․01․2007-ից հանդիսանում է «ԼԼ Բինբո» ՍՊԸ-ի համահիմնադիրը 50 տոկոս բաժնեմասով, որը զբաղվում է անշարժ գույքի վարձակալական միջնորդությամբ։ Նշված ՍՊԸ-ն 2008-ին 116մլն դրամ գումարով գնել է «Արմավիա» ընկերության նախկին սեփականատեր՝ Միխայիլ Բաղդասարովին պատկանող «Աբիտ» ՍՊԸ-ի 22․5 տոկոս բաժնեմասը։ «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ի մյուս 50 տոկոս բաժնեմասը պատկանում է ՀՀ երրորդ նախագահ Ս․ Սարգսյանի եղբորորդի՝ Նարեկ Լյովայի Սարգսյանին։ «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանում է ք․ Երևան Հյուսիսային պողոտա շ․ 3, թիվ 88, 89, 90 և 91 տարածքներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1337քմ։ «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ն նշված անշարժ գույքերը ձեռք է բերել 2008թ․-ին «Պրոգրես Արմենիա» ՍՊԸ-ից՝ ընդհանուր 385 մլն 200000 դրամ գումարով։ «Պրոգրես Արմենիա» ՍՊԸ-ն հիմնադրվել է
15․02․1995թվականին, հիմնադիրներն են՝ Սամվել Մայրապետյանը և Հրանտ Մկրտչյանը։ Ս․ Մայրապետյանը հանդիսանում է Ռ․ Քոչարյանի մերձավորը և գործընկերը։
Նշված ժամանակահատվածում ք․ Երևանի Կենտրոն համայնքում անշարժ գույքի 1 քմ միջին արժեքը կազմել է 1մլն 46000 դրամ, սակայն Ս․ Քոչարյանը նշված գույքերի 1քմ-ն ձեռք է բերել 290․000 դրամով։ ՀՀ ՊԵԿ տվյալներով, «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ում հաշվառված է 2 աշխատակից, 2017-ի ընթացքում շրջանառությունը կազմել է 59 մլն դրամ գումար։
25․05․2007թվականից հանդիսանում է «Գրիտտի» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 80 տոկոս բաժնեմասով, իսկ մյուս 20 տոկոս բաժնեմասը պատկանում է Պերճ Օհանյանին։ ՀՀ ՊԵԿ տվյալներով, կազմակերպությանն է պատկանում «Լագալերիա Լյուքսային Հագուստ» խանութների ցանցը, գրացված է 43 աշխատակից, 2017-ին կազմակերպության շրջանառությունը կազմել է 119 միլիոն 514․ 000 դրամ գումար։ «Լագալերիա Լյուքսային Հագուստ» խանութ սրահը գործունեություն է ծավալում «ԼԼ Բիմբո» ՍՊԸ-ից վարձակալած՝ ք․ Երևան, Հյուսիսային պողոտա, շ․ 3, բն․ 88, 89, 90 և 91 հասցեներում, որոնց ընդհանուր մակերեսը կազմում է 1337քմ։
-30․11․2005թվականից հանդիսանում է «Էյ Սի Սքրին» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 50 տոկոս բաժնեմասով, որը զբաղվում է գովազդային գործունեությամբ։ ՀՀ ՊԵԿ տվյալներով, 2012թվականից «Էյ Սի Սքրին» ՍՊԸ-ի գործունեությունը դադարեցվել է։
-05․09․2006թվականից հանդիսանում է «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 30 տոկոս բաժնեմասով, որը զբաղվում է «Տոյոտա» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաների ներմուծմամբ և վաճառքով։
ՀՀ ՊԵԿ տվյալներով, «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ն փաստացի գործունեություն է ծավալում ք․ Երևան, Իսակովի պող․ 22 հասցեում։
Կազմակերպությունում գրանցված է 42 աշխատակից, 2017-ի շրջանառությունը կազմել է 8մլրդ․ 863 մլն դրամ գումար։
Հարկ է նշել, որ «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի մյուս հիմնադիրներն են հանդիսանում Սամվել Ալբերտի Մայրապետյանը, 60 տոկոս բաժնեմասով և Վահե Վիգենի Գզրարյանը, 10 տոկոս բաժնեմասով։ Ընկերությանն են պատկանում ք․ Երևան, Իսակովի պ․22, 22/2, 22/4 և 22/7 հասցեներում գտնվող հողամասերը և 5624քմ չափով ավտոտեխսպասարկման համալիրը։
27․12․2006թվականից հանդիսանում է «Սփեյս մենենջմենթ» ՍՊԸ-ի համահիմնադիրը՝ 33․4տոկոս բաժնեմասով, իսկ մյուս հիմնադիրներն են հանդիսանում՝ Լևոն և Գայանե Ռոբերտի Քոչարյանները՝ յուրաքանչյուրը 33․3 բաժնեմասերով։
«Սփեյս մենենջմենթ» ՍՊԸ-ին որպես սեփականություն պատկանում է «Բեսթ Վեսթեռն Կոնգրես» հյուրանոցային համալիրը։ ՀՀ ՊԵԿ տվյալներով, «Սփեյս մենենջմենթ» ՍՊԸ-ի իրավաբանական հասցեն է՝ ք․ Երևան, Վ․ Սարգսյան, շ․ 10, 89 տարածքը, կազմակերպությունում գրանցված են երկու աշխատակից։ 2017-ին կազմակերպության շրջանառությունը կազմել է 7մլն․ 556 հազար դրամ։
Ընկերությանն են պատկանում ք․ Երևան, Պարոնյան 8 նորակառույց շենքի թիվ 28 և 36 բնակարանները։
Շարունակելի