top of page

«Սպանությունը շարունակությունն է փետրվարյան իրադարձությունների․ միջանձնային կոնֆլիկտ է»․ Նարեկ Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 26
  • 1 min read
ree

Ինչպես արդեն հայտնել ենք՝ Փարաքար համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանի և նրա ընկերոջ՝ քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանի սպանության գործով ձերբակալված կա: Տեղեկությունը «Լուրերի» հետ զրույցում հաստատել է ներքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը՝ հավելելով, որ տեղի ունեցած սպանությունը շարունակությունն է փետրվարյան իրադարձությունների:

Հիշեցնենք՝ փետրվարի 5-ին Մերձավան բնակավայրի ղեկավար Մհեր Ախտոյանի տան վրա զինված հարձակում էր տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել էր Ախտոյանի հորաքրոջ որդին՝ 29-ամյա Գրիգոր Օհանյանը:

Անդրադառնալով դեպքը քաղաքականացնելու շահարկումներին՝ Նարեկ Սարգսյանը նշել է. «Քաղաքական որևէ էլեմենտ չկա, զուտ միջանձնային կոնֆլիկտ է»:

 
 
1/2542
bottom of page