Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 18-ին, կազմել է 394.07 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 1.03 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 420.75 դրամ (աճել է 0.36 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 491.72 դրամ (նվազել է 0.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.19 դրամ (մնացել է անփոփոխ):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 388-393 դրամով, վաճառվում է 395-398 դրամով:
Եվրոն բանկերում գնվում է 411-417 դրամով, վաճառվում է 425-429 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 3.89-4.13 դրամով, վաճառվում է 4.20-4.40 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է.
դոլարը գնվում է 390 դրամով, վաճառվում՝ 394-395 դրամով:
Եվրոն գնվում է 418 դրամով, վաճառվում է 423 դրամով:
Ռուբլին գնվում է 4.10-4.12 դրամով, վաճառվում է 4.18-4.20 դրամով: