top of page

Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ այցից առաջ Իրանի նախագահը հայտարարություն է արել

  • Jul 4, 2025
  • 1 min read

Իրանի նախագահ Փեզեշկիանը, Ադրբեջանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ կատարելիք այցից առաջ, «ընդգծել է տարածաշրջանի երկրների միջև հարաբերությունների խորացման կարևորությունը», հաղորդում է Mehr-ը։

Նա հույս է հայտնել, որ իր այցը կնպաստի քաղաքական փոխգործակցության ակտիվացմանը և տարածաշրջանային խաղաղության ու կայունության ամրապնդմանը, ինչպես նաև հարևան պետությունների միջև համագործակցության ամրապնդմանը։

«Որքան բարձր է տարածաշրջանի երկրների միջև համակարգումն ու համագործակցությունը, այնքան ավելի քիչ են թշնամիները ցանկանում անկայունություն ստեղծել», - ասել է նա։

 
 
1/2788
bottom of page