top of page

ՔՊ-ում է՞լ են սկսել «շեֆին» անտեսել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

Կառավարությունը շարունակում է ԱԺ-ում ներկայացնել 2026 թվականի բյուջեի նախագիծը։ Նախարարներն ու Փաշինյանն այսօր էլ են խորհրդարանում լինելու, Կառավարության հերթական նիստն էլ այդ պատճառով հետաձգվել է ու կայանալու է վաղը՝ 12.00-ին։

Չնայած դրան, ԱԺ-ում այսօր քվորում չապահովվեց. ԱԺ աշխատանքի մեկնարկին գրանցվեց ընդամենը 48 պատգամավոր։

Որքան էլ զարմանալի է, ՔՊ-ն անգամ այսօր պատասխանատու ձևով չի ներկայացել, չնայած նրան, որ «շեֆն» է եկել։ Ու սա առաջին դեպքը չէ, երեկ էլ իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն իր զեկույցի ժամին նիստերի դահլիճում չէր, ինչի պատճառով նիստը ընդմիջվեց, Փաշինյանը փրփրեց, իսկ Անդրանիկ Քոչարյանն ավելի ուշ ներողություն խնդրեց՝ մեղքը մասամբ բարդելով ԱԺ քարտուղարության վրա, թե իրեն չէին զգուշացրել, որ շուտով իր զեկուցման ժամն է։

Նշենք, որ տասը րոպե է անցել նիստի մեկնարկից, սակայն պակասող թվով պատգամավորները դեռևս չեն եկել նիստերի դահլիճ ու չեն գրանցվել։ Հավելենք, որ Ալեն Սիմոնյանը գրանցումը բաց է թողել, որ պակասող թվով պատգամավորները գան ու նիստը մեկնարկի։

1/2469
bottom of page