«Դատախազը դիմումներ է ստացել ինձնից՝ Փաշինյանի կողմից խմբակային կոռուպցիոն հանցագործության կազմակերպման վերաբերյալ»․ Պարույր Հայրիկյան
- Elen Hovsepyan

- Jul 13
- 1 min read

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը սոցկայքի իր էջում գրում է․ «Երբ կոռուպցիոն յանցագործոթեան վերաբերեալ դատախազը դիմում է ստանում եւ այն ուղարկում է Քննչական կոմիտէ, պարտաւոր է հետեւել ընթացքին։ Չհետեւել նշանակում է՝ նպաստել յանցաւոր երեւոյթի պարտակմանը, իսկ դա լուրջ յանցագործութիւն է։
Երկու անգամ դատախազ Աննա Վարդանեանը հիմնաւոր դիմում է ստացել ինձնից Նիկոլ Փաշինեանի կողմից խմբակային կոռուպցիոն յանցագործութեան կազմակերպման վերաբերեալ, որը հարիւրաւոր միլիոնների վնաս է պատճառել մեր պետութեանը եւ ․․․ ինքն իր նկատմամբ քրէական գործ հարուցելու փոխարէն այլոց է (ճիշտ կամ սխալ՝ կարեւոր չէ) մեղադրանքներ ներկայացնում»։




















