top of page

Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է. Մագա Հարությունյան

  • 3 minutes ago
  • 2 min read


Ծառուկյանին աջակցելու համար չեմ վախենում, 8 տարեկանն էլ հասկանում է, որ նրա նկատմամբ կատարվողը սխալ է: Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է բլոգեր, դերասանուհի Մագա Հարությունյանը:

«Թիրախավորվելը ինձ բացարձակ չի խանգարում, նախորդ խոսքիցս հետո եղան մարդիկ, որ միանգամից հարձակում գործեցին, բայց դրա հակառակ կողմն էլ կա, ով որն ուզում, տեսնում է: Տեսել եմ մի քանի մեկնաբանություններ, որ ինձ ավելի շուտ էին ուզում ճանապարհել երկրից, ինձ համար դա միևնույն է, եթե ես ցանկանամ ի վերջո լքել Հայաստանը, ինձ այդ հարցում իրենցից ոչ մեկի օգնությունը պետք չի գալու։ Ես Աստված եմ կանչում, ասում եմ՝ երանի արդարությունը այնքան շուտ վերականգնվի, որ սա լինի իմ առաջին և վերջին անգամը, որ գտնվում եմ նման վայրում ու դրա նպատակը նկարահանումը չի։

Ես սրտով եմ աջակցում պարոն Ծառուկյանին, անցած անգամ էլ նշեցի, նրան ճանաչելով եմ սա անում, հասցրել եմ շփվել ու ճանաչել նրա մարդ տեսակը, թե ինչեր են խոսում, ինչեր են մարդիկ լսում, այդտեղ չեմ ուզում մտնել, դա իմ տեղը չէ: Միշտ էլ եղել են այդպիսի մարդիկ, որ ասել են ես չունեմ, թող ոչ մեկ էլ չունենա, բայց իրենք չեն ձգտում դա ունենալուն, ուղղակի իրենք ուրախանում են: Մեր ծանոթությունը Գագիկ Ծառուկյանի հետ եղել է տարիներ առաջ, երբ դեռ Հիսուս Քրիստոսի արձանը նոր գաղափար էր, պարոն Ծառուկյանի հետ ինձ ծանոթացրել են ընկերներս, օրինակ՝ Արման Աբովյանը, ու էլի մի քանիսը, ովքեր ուզում էին, որ ես էլ ներգրավված լինեմ Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման աշխատանքներին:

Անկախ ամեն ինչից, այդ դերում պարոն Ծառուկյանն էր, թե մեկ ուրիշը, սխալ է նման բան անել, առաջին հերթին գոյություն ունի մարդու տարիք, և նման բան անելու համար լուրջ պատճառներ են պետք, առավել ևս, երբ դիմացինը չի ընդդիմանում, նույն հաջողությամբ կարող են հենց հիմա գալ ու մեզանից յուրաքանչյուրի հետ այդպես վարվել, ինձ համար այդ երևույթը սխալ է ու տհաճ, ես դրան դեմ եմ»,- նշել է Մագան:

 
 
1/3053
bottom of page