top of page

Դիպլոմը ստանում, հետո գնում են հասկանան՝ ոնց են սովորելու այդ մասնագիտությունը. Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 17
  • 1 min read
ree

Մեր կրթական համակարգի ամենամեծ խնդիրներից է, որ սկզբից գնում են դիպլոմը ստանում, հետո գնում են հասկանան՝ ոնց են սովորելու այդ մասնագիտությունը գործնականում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 17–ին, Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մարդը դիպլոմը ստացավ, առնվազն կրտսեր մասնագետի մակարդակի պետք է այդ հմտությունն ունենա, որ ցանկացած հիմնարկ այդ դիպլոմը տեսնելիս լրացուցիչ չմտածի՝ տանեմ, տեսնես՝ կարո՞ղ է, թե՞ չէ»,- ասաց վարչապետը։

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն էլ նշեց, որ մասնավոր ընկերությունները իրենց առանձին ուսուցման կենտրոններն են ձևավորել, որը հնարավորություն չի տալիս այն արդյունավետությունն ապահովել, ինչը կլինի պետության հետ համագործակցության արդյունքում:

«Մենք ուզում ենք, որ մասնավորի մասնագետների դասավանդումը նաև լինի, որպեսզի գործնական հմտությունների ուսուցում լինի։ Ուզում ենք, որ կրթական ծրագրերի բովանդակությունը մասնավորի հետ համատեղ նախագծվի, որպեսզի հենց այն հմտություններն ուսուցանենք, որ հետո, օրինակ, իրենք իրենց ուսուցման կենտրոններում 6 ամիս ուսուցանում են նոր աշխատանք սկսող մասնագետներին»,- ասաց նա:

 
 
bottom of page