top of page

Միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցները, ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել. ԱԳՆ խոսնակ

Jan 15, 2025
1 min read

Երեկ պատմական իրադարձություն տեղի ունեցավ։ Ստորագրելով Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահագների միջև ռազամավարական համագործակցության կանոնադրությունը՝ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ու պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մեր հարաբերությունները բարձրացրեցին ռազմավարական մակարդակի։ Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը:

«Դրանից քիչ անց փորձագետներից մեկը հարցազրույցում հայտարարում է, թե իբր իրենք ամիսներ շարունակ աշխատել են այս փաստաթղթի վրա:

Ընդգծում եմ՝ Հայաստան-ԱՄՆ ռազմավարական համագործակցության կանոնադրությունը հնարավոր է դարձել ՀՀ ԱԳՆ և ԱՄՆ պետքարտուղարության ջանքերի շնորհիվ, միմյանց հետ աշխատել են ՀՀ և ԱՄՆ պետական կառույցներն ու այս գործընթացում այլ շրջանակներ ներգրավված չեն եղել»,- գրել է նա։

 
 
1/3083
bottom of page