top of page

Բա գիտեիք եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանե՞ք. Պետության արածը իրավաչափ է, շատ ավելին պետք է անեն. Աշոտ Փաշինյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 27
  • 2 min read
ree

Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանն, այսօր՝ հունիսի 27–ին, Facebook–ի իր էջում մի քանի գրառում է արել։

Նա, մասնավորապես, նշել է. «Բա գիտեիք եկեղեցու պատերի հետևից ինչ ուզեք կանե՞ք։

Մարդիկ կգործուղեք մասշտաբային արյունահեղություններ կազմակերպելու, ռազմական հեղաշրջումների, փողոցները արյամբ լցնելու կոչեր կանեք ու Աստծո անունը տալով արդարադատությունից կխուսափե՞ք։

Աստված, կրոնը ձեր համար մարդասպանություն արդարացնելու միջոց ա մենակ։

Էն ինչ անում ա պետությունը, ավելի քան իրավաչափ ա, արդարադատության ուղիղ պահանջ։

Շատ ավելին պետք ա անեն, մասշտաբային մարդասպանությունների կազմակերպման բոլոր ուղիղ մասնակիցները պետք ա ձերբակալվեն։

Բոլոր նրանք, ովքեր հավանականորեն կարող են կամ կարող էին մասնակցել խիստ հսկողության տակ պետք ա լինեն։

Պետության արածը նույնիսկ բավարար չի։

Ու էստեղ չկա ոչ մի քաղաքական բովանդակություն։

Սա քաղաքականություն լինել չլինելու հարցն է ընդհանրապես։

Պետությունը պարտավոր է, իմ առաջ, հանրության, երեխաների, բոլորիս առաջ պարտավոր է հստակ արձագանքել սրան։

Էս մասշտաբի արյունահեղություններ կազմակերպող որեւէ անձ չի կարող ազատ շրջել մեր փողոցներով։

Որեւէ կազմակերպություն չի կարող գոյություն ունենալ։

Քաղաքականությամբ կզբաղվենք էն ժամանակ, երբ Հայաստանում կլինի իրավակարգ, ոչ թե էն պայմաններում երբ Երեւանի փողոցներով քայլող յուրաքանչյուր ոք մահվան ուղիղ սպառնալիքի ներքո է»։

Դրանից որոշ ժամանակ հետո նա անդրադարձել է ՊՎԾ նախկին պետ Դավիթ Սանասարյանի գրառմանը, որտեղ վերջինս գրել էր. «Ձեր գզվռտոցն ու շոուները Մայր Աթոռի տարածքից դուրս արեք»։

Աշոտ Փաշինյանը սրան արձագանքել է. «Դավիթը սրան գզվռտոց ու շոու ա անվանում, կարծես չի լսել էն ինչ բոլորս ենք լսել երկու օր առաջ

Հայաստանում էս էջը պետք ա փակվի, նաև նրա համար, որ Դավիթը 26 թվականին քաղաքականությամբ զբաղվելու հնարավորություն ունենա, լինել-չլինելու հարցադրման ճահճից դուրս, որ քաղաքացին քաղաքական հայացք իրացնելու, ԱԺ-ում ներկայացված լինելու հնարավորություն ունենա։

Բոլոր ժողովրդավար ուժերը անկախ քաղաքական հայացքից պետք ա պահանջեն պետությունից փակել էս էջը վերջնականապես։

Հայաստանում ահաբեկչական խմբավորումներ չպետք ա գոյություն ունենա, դա արդարադատության պահանջ ա, քաղաքական առողջացման հրամայական։

Բոլոր մասնակից քաղաքական կազմակերպությունների գործունեությունը պետք ա արգելվի

Բանդաների բոլոր պարագլուխները պետք ա ձերբակալվեն։

Հավանական մասնակիցները խիստ հսկողության տակ առնվեն,

Ու հանրությունը դրան անմասն չպետք ա մնա,

Էտ պայմաններում ա, որ Դավիթը 26 թվականին քարոզարշավ կանի, իրական քաղաքական քարոզարշավ, իշխանություն լինելու հայտ կներկայացնի։

Ոչ թե լինել չլինելու վերացական հարցի ու լարվածության շուրջ, այլ կյանքի ու կենցաղի, հասարակության իրական խնդիրների ու ցանկությունների շուրջ։

Քարոզարշավը, քաղաքական սկզբունքայնությունը պետք է իշխանություն ձևավորի, ոչ թե գոյություն ունենալ, չունենալու անհասկանալի հակադրությունը։

Իշխանությունը պետք է պատկանի ժողովրդավար ուժերի, ժողովրդի հասարակության ներկայացուցիչ ուժերի, ու բոլորը պետք է ունենան կոնսենսուս, բանդիտներ, արյունարբություներ, ահաբեկչական խմբեր Հայաստանում պետքա չլինեն»։

 
 
bottom of page