top of page

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանին 3 օր ժամանակ են տվել, կարգապահական վարույթ են նախաձեռնել

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read

Հանրային ռադիոյի տնօրեն Արմեն Քոլոյանը հերթական սկանդալի կիազակետում է հայտնվել: Բացի այն, որ Քոլոյանը օրենքի խախտումներով է ռադիոյի տնօրեն ընտրվել, ինչի արդյունքում շուրջ երկու դատական հայց է ներկայացվել ՀՀԽ-ի դեմ, պարզվում է՝ հիմա էլ Քոլոյանին նույն Հանրային հեռարձակող խորհուրդը ինչ-ինչ ֆինանսական չարաշահումների մեջ է մեղադրում, հայտնել է «Հրապարակ»-ը։

Երեկ՝ մայիսի 7-ին Հանրային հեռարձակող խորհուրդը նիստ է գումարել և Քոլոյանի դեմ կարգապահական վարույթ նախաձեռնել: Խորհուրդը Քոլոյանին ընդամենը 3 աշխատանքային օր է տվել գրավոր բացատրություն ներկայացնելու համար:

Հանրային ռադիոյի «Հրապարակ»-ի աղբյուրները պատմում են, որ Քոլոյանին խորհուրդը մի քանի ասպեկտում է մեղադրում: Նախ կարծում են, որ նա աշխատանքային պարտականությունները ստանձնելուց ի վեր ռադիոն խառնաշփոթի է վերածել և չի կարողանում լեզու գտնել հատկապես ռադիոլուրի անձնակազմի հետ, ինչի արդյունքում տուժում է աշխատանքը, մյուս պատճառն էլ ֆինանսական միջոցների վատնումն է:  Քոլոյանը բաժանորդագրվել է Reuters-ին, որի ամսական բաժանորդագրության արժեքը 2900 դոլար է, սակայն, որպես այդպիսին, աշխատանքի որակն այդպես էլ չի բարձրացել: Նման օրինակներ էլի կան, ինչը ՀՀԽ-ի մոտ կասկածներ է առաջացրել:

«Հրապարակ»-ը փորձել է  մեկնաբանություն ստանալ Արմեն Քոլոյանից:

Նա ասել է. «Ես խոստանում եմ կտամ պարզաբանում միայն այն ժամանակ, երբ ինքս կհասկանամ, թե ինչի մասին է խոսքը: Ես ոչ մի բան չգիտեմ իրոք, ուստի սպեկուլյատիվ քննարկումների մեջ չեմ ցանկանում մտնել և ընթերցողներին շեղել, եկեք սպասենք, հասկանամ՝ ինչի մասին է խոսքը, ես անպայման մեկնաբանություն կտամ: Գուցե մյուս շաբաթ պարզ լինի, դա ինձանից կախված չէ»:

 Հարցին՝ կոնկրետ ի՞նչ ծախսերի համար են իրեն մեղադրում, Քոլոյանը պատասխանել է՝ չի ցանկանում այժմ այդ մասին խոսել

bottom of page