«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներն այցելել են Տավուշի մարզ
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները նոյեմբերի 5-ին այցելել են Տավուշի մարզ: Այս մասին հայտնում են ԱԺ-ից։
Վերջիններս Դիլիջանում ծանոթացել են շինարարական աշխատանքների ընթացքին, այցելել են Կիրանց եւ Ոսկեպար, Բերքաբեր համայնքներ, բնակիչների հետ քննարկել գյուղատնտեսական աշխատանքների հետ կապված հարցեր:
Այցն ամփոփվել է Իջեւան քաղաքում, որտեղ պատգամավորները հետեւել են քաղաքային զբոսայգու վերանորոգման աշխատանքներին:




















