top of page

Հայտնի է` երբ կհրապարակվի Ադրբեջանի հետ ստորագրված համաձայնագրի տեքստը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 9
  • 1 min read
ree

Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրի տեքստը կհրապարակվի օգոստոսի 11-ի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը։


Գերատեսչությունը կադրեր է հրապարակել, որոնցում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրում են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։


«Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությամբ, համաձայնագրի նախաստորագրված տեքստը երկուշաբթի՝ օգոստոսի 11-ի երեկոյան կհրապարակվի»,– ասված է հաղորդագրուոյթւոնում:



Նախարարները ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։




X-ի հարթակում Միրզոյանն անդրադարձել է այդ փաստաթղթին։




«Հիրավի պատմական պահ է խաղաղության համար։ Նշանակալի և խորհրդանշական օր Հայաստանի Հանրապետության, տարածաշրջանի և աշխարհի համար։ Այսօր մենք նաև հայտարարում ենք ավելի ամուր փոխկապակցվածության, բարօրության և մեր սերունդների համար ավելի ապագայի մասին»,– գրել է նա։

 
 
bottom of page