«Գարիկ Գալեյանն ամեն օր Եռաբլուրում էր` ամենքից շուտ»․ Անուշ Միրզոյան
- Elen Hovsepyan

- Aug 17
- 1 min read

Լրագրող Անուշ Միրզոյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից տեսանյութով․ «44-օրյա պատերազմում կյանքի գնով հայրենիքը պաշտպանած ծով աչքերով Մխիթար Գալեյանի ծնունդն է այսօր, հայրը` Գարիկ Գալեյանը բանտարկված է հայրենիքում` քաղաքական հայացքների համար։ Գալեյանը ամեն օր Եռաբլուրում էր` ամենքից շուտ։ Մխիթար ջան, փառք քեզ, հազար փառք։Որդու շիրիմը խնամքով մաքրելու հնարավորությունից զրկեցին նաև Արա Ռոստոմյանին՝ պատերազմում քաջի մահով ընկած Հակոբ Ռոստոմյանի հորը։ Ռոստոմյանը պայքարի առաջին շարքերում է, բանտված` քաղաքական հայացքների համար։Մենք ապրում ենք ամոթի, բռնաճնշումների, ծանր ժամանակներ։Փառք, հերոս տղաներին։Ազատություն հայրենիքի հայրերին»։




















