top of page

Վիտալի Բալասանյանը հրապարակել է 2024 թվականի նոյեմբերին Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին ուղարկած իր նամակը

  • Jan 18, 2025
  • 1 min read

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է  2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմերին՝ ՀՀ, Ադրբեջանի և ՌԴ  ղեկավարներին ուղարկած իր նամակը։

Բալասանյանի նամակը թվագրված է 2024 թվականի նոյեմբերի 21-ով։

Նամակում նա ընդգծում է արցախցիների՝ հայրենի բնօրրան վերադառնալու անհրաժեշտությունը, Պուտինին, Ալիևին ու Փաշինյանին՝ որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի պայմանավորվածության  կողմերի, կոչ է անում կարգավորել վերադարձի գործընթացը և ապահովել Արցախի բնակչության անվտանգությունը՝ ՄԱԿ կանոնադրության համապատասխան։

 
 
1/2965
bottom of page