top of page

ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՀՀ ՊՆ-ն հերքում է ադրբեջանական ապատեղեկատվությունը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 15, 2024
  • 1 min read

ՀՀ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է.

«Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 15-ին՝ ժամը 18։10-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն Ադրբեջանի նախագահի աշխատակազմին դիվանագիտական խողովակներով առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ»:

1/2180
bottom of page