top of page

««Զանգեզուրի միջանցքը» պարզապես քողարկում է ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար»․ ԻՀՊԿ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 19
  • 1 min read
ree

«Զանգեզուրի միջանցքը» պարզապես քողարկում է դեպի Իրանի հյուսիսային սահմաններ ՆԱՏՕ-ի առաջխաղացման համար, գրել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Telegram ալիքը։

Ալիքը հրապարակել է տեսանյութ, որում եվրասիական փորձագետ Սաֆրոնեջադը նշել է, որ ՆԱՏՕ-ն Հարավային Կովկասում ստեղծում է կամուրջ, որը ապագայում կարող է դառնալ «լոգիստիկ բազա Իրանի հյուսիսային սահմաններում էթնիկ անջատողականություն հրահրելու համար»։

«ՆԱՏՕ-ի հաջորդ նպատակը Չինաստան, Կասպից ծով և Կենտրոնական Ասիա հասնելն է», – նշել է փորձագետը։

Նրա կարծիքով՝ Ադրբեջանը, Իսրայելը և Միացյալ Նահանգները գաղտնի բանակցություններ են վարում Կասպից ծովի կարգավիճակի փոփոխության վերաբերյալ։

 
 
1/2545
bottom of page