top of page

Բրյուսելում խոսել եմ ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի, Բաքվում ապօրինի պահվողների և Աշոտյանի մասին. Մամիջանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 1, 2024
  • 1 min read
ree

Բրյուսելում մասնակցեցի Եվրոպայի Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) հերթական քաղաքական համաժողովին, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

«Ելույթով անդրադարձա Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին, ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիային, սահմանազատման և սահմանագծման գործընթացի ընթացքում միջազգային իրավունքի կոպիտ խախտումներին ու Բաքվում ապօրինաբար պահվող մեր գերիների հարցերին: 

Գործընկերներիս կոչ արեցի Բաքվում անցկացվելիք COP29-ի շրջանակներում իրենց կուսակիցների միջոցով բարձրաձայնել այս խնդիրները:

Խոսեցի նաև ՀՀ կառավարիչների հակաժողովրդավարական պահվածքի մասին: 

Գործընկերներիս տեղեկացրի քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանի տնային կալանքի մասին ու հերթական անգամ շնորհակալություն հայտնեցի ՀՀ-ում քաղբանտարկյալների մասին ԵԺԿ ընդունած բանաձևի ու կոչերի, ինչպես նաև եվրոպացի քաղաքական գործիչների անհատական հայտարարությունների համար»:

1/2455
bottom of page