top of page

ՀԷՑ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին․ Մելոյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jun 30
  • 1 min read
ree

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը բարձրաձայնել է ՀԷՑ-ի «պետականացման» նախագծի հակաօրինական բնույթի մասին։

«Վաղն Ազգային ժողովում կառավարության նախաձեռնությամբ հրավիրվել է արտահերթ նստաշրջան, որի ընթացքում պատրաստվում են կյանքի կոչել ՀԷՑ-ի խլման հակաիրավական նախագիծը։

«ՀԷՑ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի նկատմամբ սեփականության իրավունքը խլելու համար նախատեսվել է  ժամանակավոր կառավարիչ նշանակելու լիազորություն, ինչն ուղղակիորեն հակասում է ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին և իրենից ներկայացնում է բացահայտ սեփականազրկում։

Ըստ նախագծի՝ լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի նշանակմամբ նրան են անցնում լիցենզավորված անձի գործադիր մարմնի բոլոր լիազորությունները՝ բացառելով ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին որոշմամբ սահմանված ժամանակահատվածում լիցենզավորված անձի գործադիր մարմնի կողմից լիցենզավորված անձի գործադիր կառավարումն իրականացնելը: Լիցենզավորված անձի ժամանակավոր կառավարչի գործունեության ժամանակահատվածում լիցենզավորված անձի կառավարման այլ մարմինները իրենց իրավասությունները իրականացնում են ժամանակավոր կառավարչի համաձայնությամբ:

Նախագծի ընդունման դեպքում ստացվելու է, որ մեկ պետական պաշտոնյան նշանակելու է մասնավոր ընկերության կառավարիչ, ում անցնելու են մասնավոր ընկերության տնօրենի բոլոր լիազորությունները, իսկ եռաստիճան կորպորատիվ կառավարման մյուս երկու մարմինները՝ խորհուրդը և բաժնետերերի ընդհանուր ժողովը, զրկվելու են իրենց բոլոր լիազորություններից։

Այսինքն՝ ընկերության բաժնետերը՝ որպես սեփականատեր  և ընկերության բարձրագույն մարմինը, չեն կարողանալու ինքնուրույն իրականացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքով նախատեսված իրենց ավելի քան երկու տասնյակ լիազորություններից որևէ մեկը, ինչպես օրինակ՝ կանոնադրության փոփոխությունը, կանոնադրական կապիտալի լրացումը, տնօրենի փոփոխությունը և այլն։

Նման կոպիտ միջամտությունն իր էությամբ և բնույթով հավասար է բաժենետերերի սեփականության իրավունքից զրկելուն՝ առանց պահպանելու Սահմանադրության սահմանված երաշխիքները և սահմանափակումները»,- սոցցանցի իր էջում գրել է Մելոյանը։

 
 
1/2519
bottom of page