top of page

Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • May 20, 2024
  • 1 min read
ree

Այսօր՝ մայիսի 20-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություներ են ստացվել, որ Աբովյան քաղաքի Նաիրյան փողոցում գտնվող Աբովյանի մարզադաշտի հարևանությամբ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են կիսաայրված, ինքնությունը չպարզված տղամարդու դի:

Ոստիկաններն ու քննիչները աշխատում են նաև մի քանի վարկածի ուղղությամբ, այդ թվում՝ սպանության և ինքնահրկիզման:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։

1/2469
bottom of page