top of page

ՀԷՑ-ի ազգայնացման հնարավորության մասին արդեն իսկ քննարկում էր գնում, «թքելը» ամրապնդեց համոզմունքը. Արայիկ Հարությունյան

  • Jul 1, 2025
  • 1 min read

Ցանկացած երկրում, որտեղ կրիտիկական ենթակառուցվածքի սեփականատերն ասի՝ ես ԹՔԱԾ ունեմ այդ ենթակառուցվածքի վրա, երկրի ղեկավարությունը ցտեսություն կասի այդ սեփականատիրոջը: Եթե չանի նման քայլ, կդատեն այդ իշխանությանը: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:


 



«Հիմա Կտրիճ Ներսիսյանի զինակից Սամվել Կարապետյանն առանց այն էլ տխուր վիճակում գտնվող ՀԷՑ-ի վերաբերյալ ասել է՝ թքած ունեմ դրա վրա: Իշխանությունն էլ՝ պրոբլեմ չկա, հաջողություն, եղբայր իմ «պատվական»: Մանավանդ որ ՀԷՑ-ի հնարավոր ազգայնացման հնարավորության մասին արդեն իսկ քննարկում էր գնում: Թքելը ամրապնդեց համոզմունքը:



Այսքանը, պարզ ու շիտակ»,- նշված է գրառման մեջ:

 
 
1/2788
bottom of page