top of page

Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը հնարավոր չէ առանց ռազմաքաղաքական հավասարակշռության․ Վարդան Ոսկանյան

  • Writer: 24timeam
    24timeam
  • Feb 14
  • 1 min read

Առանց ռազմաքաղաքական հավասարակշռության Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը հնարավոր չէ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը․

«Ուղղակի ապշեցուցիչ է, երբ մեզանում դեռևս կյանքի իրավունք ունի արմատապես սխալ այն մտայնությունը, որ, իբր թե, հնարավոր էր առանց ռազմական բաղադրիչի Արցախի հայության անվտանգ գոյությունը Բաքվի բարբարոսական վարչախմբի իշխանության պայմաններում։

Ջավախքի հայության տիպաբանորեն, իբր, նման օրինակը կոպիտ սխալ է, հենց միայն այն պատճառով, որ Վրաստանը պետականության և միջէթնիկական համակեցության հազարամյակների ավանդույթի երկիր է, իսկ Ադրբեջանն արհեստածին, ցեղասպան և ագրեսիվ էթնոկրատիական կազմավորում, ինչին պետք է գումարել նաև ժառանգական բռնապետություն լինելու հանգամանքը։

Գրեթե նույն սխալն է կատարվում նաև այն դեպքում, երբ հնարավոր է դիտարկվում, առանց ռազմաքաղաքական հավասարակշռության առնվազն վերականգման, Ադրբեջանի հետ երկարաժամկետ խաղաղության գաղափարը։ Որքան էլ դա ցավալի թվա, նման բան ուղղակի հնարավոր չէ»։

1/2076
bottom of page