top of page

Հանկարծամահ է եղել «Ազգային լեգիոն» կամավորական ջոկատի մարտական հրամանատար Լևոն Գևորգյանը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Aug 19, 2024
  • 1 min read

«ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության խորհուրդը տեղեկացնում է․

««ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը խոր վշտով գուժում է հանկարծամահը իր համահիմնադիր եւ հրամանատար, պահեստազորի փոխգնդապետ ԼԵՎՈՆ ԳԵՎՈՐԳՅԱՆի, որ պատահեց այսօր, կիրակի, 2024 թ. օգոստոսի 18-ի վաղ առավոտյան ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆի պատանիների այս տարվա երկրորդ ճամբարի ժամանակ։

Լևոն Գևորգյանը եղել է հրամանատար, Արցախյան առաջին և երկրորդ պատերազմների մասնակից։2021թ. սկզբին, մի խումբ համախոհների հետ հիմնադրել է «ԱԶԳԱՅԻՆ ԼԵԳԵՈՆ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը, որն առ այսօր հարյուրավոր պատանիների և երիտասարդների պատրաստել է Հայրենիքի պաշտպանության սուրբ գործին: Նա անչափ սիրված հրամանատար էր, հոգատար մեծի և փոքրի նկատմամբ, նվիրյալ ամուսին և հայր:

Լևոն Գևորգյանի հուղարկավորության ու թաղման մանրամասները կհաղորդվեն լրացուցիչ:Լևոն Գևորգյանի հիշատակի լավագույն հարգանքը նրա գործի շարունակությունն է, որին պատրաստ են նվիրվել նրա գործակիցները՝ ի փառս մեր հավերժական հայրենիքի»:

1/2213
bottom of page