top of page

«Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը»․ Հայր Ասողիկ Կարապետյան

Jun 28, 2025
1 min read

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Թանգարանների և արխիվի տնօրեն Հայր Ասողիկ Կարապետյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սուրբ Էջմիածնի միաբանությունից վտարված, կարգալույծ եղած մի ապիկար բերվել է Հանրային հեռուստաընկերություն՝ նմանն իրեն նմանին է ձգում... Ապիկարներն իրենց անօրենությունների ու պղծությունների իբրև «արդարացում» բերել խոսեցնում են մեկին, որին բոլորս քաջ ճանաչում ենք և գիտենք ինչու է վտարվել Սուրբ Էջմիածնից: Մինչ օրս խնայել ենք այս նվաստ հոգուն՝ չբարձրաձայնելով իրականությունը: Եվ հիմա հանդգնությունն ունի դեռ խոսելու...


Ողորմելի եք բոլորդ, որ ձեզ զրուցակից եք դարձրել ուրացողին՝ այդպես մոլորեցնելով բարեմիտ հեռուստադիտողներին…


Ողորմելի եք դուք ամենքդ՝ վերից վար»:


Հիշեցնենք՝ Պետրոս Ղազարյանը երեկ Հանրային հեռուստաընկերության տաղավար էր հրավիրել Գարեգին Բ կաթողիկոսի նախկին գավազանակրին, որը տարիներ առաջ կարգալույծ է եղել ու այլևս հոգևորական չէ, սակայն նրան ներկայացրեց որպես Խորեն վարդապետ Հովհաննիսյան։

 
 
1/3083
bottom of page