Ադրբեջանի համար Ռուբեն Վարդանյանը թշնամի է, Հայաստանի համար՝ մրցակից, իսկ Ռուսաստանի համար՝ մի մարդ, որն իրեն շատ բան է թույլ տվել. Անդրեյ Մովչան
- Elen Hovsepyan

- Jul 7
- 1 min read

Ռուբեն Վարդանյանը ոչ մեկին պետք չէ, նա պետության գործակալը չի եղել: Այս մասին ասել է ներկայումս Կիպրոսում բնակվող ֆինանսիստ Անդրեյ Մովչանը՝ ռուսաստանցի լրագրող Եկատերինա Գորդեեվայի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու Ռուսաստանը չի պայքարում գերության մեջ գտնվող Ռուբեն Վարդանյանի ազատ արձակման համար:
«Նա յուրային չէ, նա օտար է: Ռուբեն Վարդանյանը մի մարդ է, որը միշտ խոսել է Ռուսաստանում ազատ շուկայի մասին: Նրան օգտագործել են երբ նա պետք էր պետությանը»,-ասել է Մովչանը, որը պաշտոններ է զբաղեցրել նաև Ռուբեն Վարդանյանին պատկանող «Տրոյկա Դիալոգ» ընկերությունում:
«Նա այս աշխարհում ոչ մեկին պետք չէ: Ես կասկած ունեմ, որ Հայաստանն առաջինը չի պայքարի նրա ազատության համար, քանի որ Հայաստանի ղեկավարության համար նա մրցակից է իշխանության համար պայքարում: Ամեն դեպքում նա խարիզմատիկ կերպար է: Ադրբեջանի համար նա թշնամի է, Հայաստանի համար՝ մրցակից, իսկ Ռուսաստանի համար՝ մի մարդ, որն իրեն շատ բան է թույլ տվել»,-ասել է նա:




















