«Իրական հանցագործները վխտում են ազատության մեջ»․ Գևորգ Պետրոսյան

«Սամվել Կարապետյանին կարծիք հայտնելու համար առաջադրված մեղադրանքը լրիվ հիմնազուրկ էր, հիմա էլ ուրիշ բան են մտածել՝ փողերի լվացում, ինչի հետ նա բացարձակ կապ չունի»,- Սամվել Կարապետյանի կալանքը երկարաձգելու վերաբերյալ դատական նիստից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ հավելելով, որ այս ամենը քաղաքական հետապնդում է, և Սամվել Կարապետյանը քաղաքական բանտարկյալ է։ «Իրական հանցագործներն ազատության մեջ վխտում են, իսկ հայրենանվեր մարդիկ անազատության մեջ են։ Սա է Նիկոլ Փաշինի նոր Հայաստանը։ Իբր 3-րդ Հայաստանը խելքի բերեց, հիմա էլ 4-րդն է ստեղծում»,- ասաց Պետրոսյանը։
Լրագրողի դիտարկմանը, թե Հովիկ Աղազարյանի հետ միջադեպից հետո դեռ շարունակում է վարչապետին Նիկոլ Փաշին անվանել, Պետրոսյանն ասաց, որ «ինչպես Փաշին եղել է, այնպես էլ մնացել է, իսկ Հովիկ Աղազարը երկոտանի մանդատակիր է, ում համար ԱԺ-ն վարկերը փակելու միջոց է»:




















