top of page

Մխիթարյանը կպայքարի «Ինտեր»-ի լավագույնի կոչման համար

  • Jun 1
  • 1 min read

«Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը շարունակում է վստահ ելույթները Իտալիայի նորընծա չեմպիոնի և գավաթակրի կազմում: Այս մասին գրում է «Արմսպորտ»-ը։



Միլանյան ակումբի պաշտոնական աղբյուրները հրապարակել են մայիս ամսվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանը հավակնող խաղացողների անվանացանկը, որում պատվավոր տեղ է զբաղեցրել նաև Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը:


Անցած ամսվա հանդիպումներում գրանցած արդյունքների հիման վրա՝ 37-ամյա հայ կիսապաշտպանի հետ մեկտեղ այս մրցանակի համար կպայքարեն նաև թիմի առաջատարներից արգենտինացի գոլահար Լաուտարո Մարտինեսը, ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թուրամն ու խորվաթ կիսապաշտպան Պետար Սուչիչը:



 
 
1/2926
bottom of page