top of page

«Ալյասկան և ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափը գտնվում են ցունամիի վտանգի տակ»․ Թրամփ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jul 30
  • 1 min read
ree

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը զգուշացրել է Ալյասկայում, Հավայան կղզիներում և ԱՄՆ-ի Խաղաղօվկիանոսյան ափին հնարավոր ցունամիի մասին։

«Խաղաղ օվկիանոսում տեղի ունեցած ուժգին երկրաշարժի պատճառով Հավայան կղզիների բոլոր բնակիչների համար ուժի մեջ է ցունամիի մասին նախազգուշացումը։ Ճապոնիան նույնպես սպառնալիքի տակ է»,- գրել է Թրամփը՝ Truth Social-ում։

Ավելի վաղ Օահու կղզու իշխանությունները, որտեղ գտնվում է Հավայան կղզիների մայրաքաղաք Հոնոլուլուն, կոչ էին արել տեղի բնակիչներին տարհանվել ափամերձ տարածքներից՝ Կամչատկայում տեղի ունեցած հզոր երկրաշարժից հետո։

Համացանցում հայտնվել են կադրեր՝ ինչպես են մարդիկ զանգվածաբար լքում Հավայան կղզիները։

 
 
1/2519
bottom of page