top of page

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարն այցելել է թnւրք-uիրիական սահման

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 27
  • 1 min read

Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար Հիքմեթ Միրզոևը ժամանել է թուրք-սիրիական սահման, հանդիպել թուրքական բանակի հատուկ ուժերի հրամանատարության հետ: Այս մասին փոխանցում է Turan-ը:

Ինչպես հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, ադրբեջանցի զինվորականները մասնակցել են Թուրքիայի հատուկ նշանակության ուժերի հրամանատարության հետ հանդիպմանը:

Հունվարի 24-ից պաշտոնական այցով Թուրքիայում է Ադրբեջանի փոխնախարար Հիքմեթ Միրզոևը։ Նա հանդիպումներ է ունեցել Թուրքիայի գլխավոր շտաբի պետի և այլ հրամանատարների հետ։

Լրատվամիջոցի փոխանցմամբ, ըստ երևույթին, Հիքմեթ Միրզոևի այցը վկայում է Սիրիայում ռազմական գործողություններին մասնակցելու Բաքվի մտադրության մասին։

1/2130
bottom of page