Զելենսկին արձագանքել է նախագահական ընտրապայքարից դուրս գալու Բայդենի որոշմանը
- Elen Hovsepyan

- Jul 22, 2024
- 1 min read

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հարգանք է հայտնել 2024 թվականին չառաջադրվելու մասին Բայդենի որոշման վերաբերյալ։ ԶելենսկինԱՄՆ նախագահին երախտագություն է հայտնել Ուկրաինային շարունակական աջակցության համար և ընդգծել Միացյալ Նահագների հետագա առաջնորդության կարևորությունը։
«Մենք հարգում ենք Ջո Բայդենի կոշտ, բայց ուժեղ որոշումը։ Միշտ երախտապարտ կլինենք նախագահ Բայդենին՝ առաջնորդության համար»,- շեշտել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նշել է, որ Բայդենն աջակցել է Ուկրաինային պատմության կարևոր պահին և շարունակել է աջակցություն ցուցաբերել պատերազմական պայմաններում։
«Ներկայիս իրավիճակը Ուկրաինայում և ամբողջ Եվրոպայում ոչ պակաս դժվարին է, և անկեղծորեն հուսով ենք, որ ամերիկյան շարունակական ուժեղ առաջնորդությունը կկանխի ռուսական չարիքի հաջողությունը կամ կստիպի հատուցելու սեփական ագրեսիայի պտուղները», - հայտարարել է նա:




















