top of page

Փոքր քանակի սատարողների բանակի, ընտրակեղծիքների, վատի և վատագույնի միջև քարոզի վրա է հիմնված լինելու գործող իշխանության ընտրարշավը. Նաիրի Սարգսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 3 hours ago
  • 1 min read

Ժողովրդի քվեի վրա հույս չի դնում և բնականաբար երկու հիմնական հենասյուն է կառուցել, որոնց վրա հիմնվելու է։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Հենասյունը ամբողջ վարչական ռեսուրսն է, և որոշակի՝ փոքր չափաքանակ գործող իշխանության սատարողների բանակը, եթե կարելի է դա բանակ անվանել:

Երկրորդը՝ ընտրակեղծիքներն են, իսկ երրորդն էլ լինելու է քարոզը վատի և վատագույնի միջև: Սովորաբար, իշխանությունները ընտրում են իրենց ամենահարմար ընդդիմադիրներին, ներկայացնում են իրենց լրատվամիջոցներով ու հարթակներով, և կռիվը տանում են նրանց հետ:

Հանրության մոտ պատրանք են ստեղծում, որ ընդամենը երկու ճակատի կռիվ է գնում, և այդ երկու ճակատում՝ գործող իշխանությունը հաղթում է:

Ոչ թե հաղթում է, որովհետև շատ ավելի լավ լուծումներ է առաջարկում, կամ Հայաստանի քաղաքացու կյանքի բարելավման ծրագրեր է առաջարկում, այլ ընդամենը ցույց է տալիս, որ տեսեք՝ ես վատն եմ, բայց նրանք ավելի վատն են, հենց հիմա գնում է այդ քարոզը»,- նշել է նա:

 
 
1/2643
bottom of page